Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել (տեսանյութ)

01 Հուլիս, 2020 17:04
Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ Աբովյան քաղաքում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել Աբովյան քաղաք։ Տաքսու վարորդը վերցվեց իրավապահների օպերատիվ տեսադաշտ։ Տղամարդը Երևանում ստացավ առաքանին ու հասցրեց Աբովյան քաղաք։ Երիտասարդները ապրանքը ստանալուց հետո բռնվեցին ու բերման ենթարկվեցին։ Ոստիկանությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, որոնք, ինչպես պարզվեց, փոստային ծառայության միջոցով Հայաստան էր առաքվել ԱՄՆ-ից։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ հայտնաբերվածը առանձնապես խոշոր չափերի մարիխուանա է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին