Կարևոր իրադարձություններ

«Երևան մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել․ մանրամասներ

01 Հուլիս, 2020 15:51
«Երևան մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել․ մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ 

ԱԻՆ աշխատակիցների և ոստիկանության ուժերով առևտրի կենտրոնում գտնվող աշխատակիցներն ու այցելուները տարհանվել էին։ 

Քիչ առաջ Երևան մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը ասաց, որ սակրավորների կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել և պայթուցիկ նյութեր՝ ռուբեր չեն հայտնաբերվել։ 

Լրացուցիչ ախտահանման աշխատանքների կատարումից հետո առևտրի կենտրոնը կշարունակի իր բնականոն աշխատանքը։ 

Հիշեցնենք, որ ավելի լավ Սեկոյանը տեղեկացրել էր, որ ռուբի մասին հաղորդագրությունը ստացել էլեկտրոնային հասեցով․ «Հաղորդագրությունը գրված է եղել ռուսերեն, նշված է եղել, որ տեղադրված է երեք ռումբ, որոնք օրվա ընթացքում կգործարկվեն: Հստակ ժամ գրված չի եղել»,- ասաց նա:

Նշենք, որ ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին