Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացվել, որ Երևան մոլում 3 ռումբ կա տեղադրված, որոնք այսօր կգործարկվեն. մանրամասներ

01 Հուլիս, 2020 15:40
Անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացվել, որ Երևան մոլում 3 ռումբ կա տեղադրված, որոնք այսօր կգործարկվեն. մանրամասներ

Այսօր Երևան մոլի պաշտոնական էլեկտրոնային հասցեին անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացվել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված և վտանգ կա, տեղի կունենա պայթյուն: Անմիջապես հայտնել ենք համա համապատասխան մարմիններին: Այս մասին քիչ առաջ հայտնեց Երևան մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

Նրա խոսքով՝ մեյլի միջոցով հայտնել են երեք ռումբի մասին տեղեկություն:

«Հաղորդագրությունը գրված է եղել ռուսերեն, նշված է եղել, որ տեղադրված է երեք ռումբ, որոնք օրվա ընթացքում կգործարկվեն: Հստակ ժամ գրված չի եղել»,- ասաց նա:

Նշենք, որ ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին