Կարևոր իրադարձություններ

Ես հիմա խոսում եմ․ Մհեր Արմենիան՝ ոսկի չունենալու և նախորդ իշխանությունների հետ հարաբերությունների մասին

01 Հուլիս, 2020 14:06
Ես հիմա խոսում եմ․ Մհեր Արմենիան՝ ոսկի չունենալու և նախորդ իշխանությունների հետ  հարաբերությունների մասին

Ամիսներ առաջ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) Հայաստանի ներկա իշխանությունների մասին խոսում էր միայն դրականը, բայց այսօր երգիչը սկսել է իր դժգոհությունն արտահայտել: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ երգչի հակաիշխանական պահվածքի պատճառը մշակութային քոլեջներից մեկում ունեցած պաշտոնից ազատվելն է։ Այս և այլ թեմաների վերաբերյալ Shabat.am–ը զրուցել է Մհեր Արմենիայի հետ․

 Դեռ ամիսներ առաջ Մհեր Արմենիան ներկա իշխանությունների մասին խոսում էր միայն դրականը։ Բոլորովին վերջերս սկսեցիք միայն բացասական արտահայտվել։ Հետաքրքիր է՝  ինչո՞վ է պայմանավորված․


– Շատ եմ լսում մեղադրանքներ՝ ինչու՞ նախկինում չէի խոսում։ Ես կբացատրեմ դա, եթե կհետաքրքրի։ Ես հիմա խոսում եմ թե՛ իշխանությունների լավ աշխատելու մասին, երբ որ դա տեսնում ու նկատում եմ, թե՛իշխանություններ վատ աշխատելու մասին,  երբ ժողովրդի մասին բացարձակ չեն մտածում։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, տեսնում եմ մարդկանց կյանքը ինչպիսինն է և թե ոնց են աշխատում ՀՀ իշխանությունները՝ լավ թե վատ։ Ըստ իրենց աշխատանքի՝ ես ինչ տեսնում եմ, դա էլ արձագանքում եմ։ Քաղաքական գործիչ չեմ, ոչ մի կուսակցությունում չկամ։ Շատ են մեղադրում, ասում են՝ ըհը, ծախվեցիր, փող տվեցին։ Գետինը մտնի էն մարդը, ով կարա ձայնը բարձրացնելու համար փող վերցնի․ ես իմ ձայնը չեմ վաճառել իրանց պես։ Էն ժամանակ ՝ 10.000, 20.000,50.000 ընտություններին էլ չեմ մասնակցել։ Ես ոնց կամ, ընտենց էլ ապրում եմ, հիմա կարող ա՝ իրանց դուրը չգա, իրանց թիմակիցների դուրը չգա, ժողովրդի մի հատվածի դուրը չգա, բայց դա իրանց պրոբլեմն ա, այ քեզ բան։

Մամուլում շրջանառվում է, որ Մհեր Արմենիայի՝ վերջին շրջանում հակաիշխանական պահվածքի պատճառը պետական պաշտոնից զրկվելն է։ Մասնավորապես՝ Դուք դադարել եք լինել մշակութային քոլեջներից մեկի խորհրդի նախագահը։ Արդյո՞ք սա է պատճառը, որ սկսել եք հակաիշխանական կարծիք արտահայտել․


–Դա մի հատ առանձնին թեմա է։ Ճգնաժամ է կրթական ոլորտում, և դրա պատճառը վարչապետի կողմից նշանակված Արայիկ Հարությունյանն է։ Ստեղծել են արհեստական օրենք, սարքել են մեր գլխին, որ խլեն մեր քոլեջը։ Էդ քոլեջի վրա բոլորը աչք են ունեցել։ Չարաշահել և չարաշահում է իր լիազորությունները։Հրամաններ է տալիս գիշերով, պայմանավորվածությունները խախտում է ամեն ձև` ինչ ա որ իրանց մարդկանց բերի։ Այսօր իմ դժգոհությունը այդքան քոլեջի հետ կապված չի, ինչքան ազգի հետ ա կապված։ Թող չթվա՝ ես մտածում եմ մի հատ քոլեջի մասին ու չեմ մտածում իմ ազգի մասին։ Ես մտածում եմ իմ ազգի մասին, իմ ժողովրդի մասին, էդ քոլեջը դնենք մի կողմ, դա շատ վատ թեմա է ։ Ես վաղուց էի խոսում ներկա իշխանությունների թերացումներից, բայց իմ ընկերները ասում էին՝ չէ էլի, Մհեր, մի ասա, մի խոսա, թող աշխատեն։ Մարդիկ մահանում են ամեն օր, ինչ կապ ունի «Մգեռ Արմենիան» աշխատում է, թե ոչ ։

Հետևելով թե՛ Ձեզ, թե՛ Ձեր գործունեությանը՝ չենք նկատել , որ Մհեր Արմենիան խոսեր նախորդ իշխանությունների թերությունների մասին։ Ի՞նչն էր պատճառը՝ նախորդները չէի՞ն թերանում, թե՞ Ձեր և երրորդ նախագահի տիկիին Ռիտա Սարգսյանի մտերիմ հարաբերությունները թույլ չէին տալիս, որպեսզի ազատ կարծիք արտահայտեք․

–Դրա մեջ կա երկու պատճառ։ Նախ և առաջ նախորդ իշխանությունների ժամանակ մտավորականը, մշակույթի գործիչը, արտիստը, երաժիշտը, արվեստի ներկայացուցիչը, բոլորը գնահատված էին պետության կողմից, ղեկավարության կողմից, իշխանությունների կողմից։ Մշակույթի գործիչները աշխատանքի մեջ էին միշտ։ Երկրորդը, ոչ միայն մշակութային գործիչներն էին փող աշխատում, այլ այն ժամանակ բոլորն էին փող աշխատում։ Մենք կարողանում էինք ապրել այնպես, ոնց որ մարդն ապրում է։ Այո՛, կային ձախողումներ։ Հիմա ասեմ, թե ինչի չէի արտահայտվում. համարձակություն չունեի: Ոչ թե նրա համար, որ չէի կարող ասել, այլ չէի հասկանում ՝ ինչ է տեղի ունենում, ինչ բաներ են կատարվում։ Հիմա պետք չէ ամեն ինչ գցել պանդեմիայի վրա, ողջ աշխարհն ա կորոնավիրուս, դե կարողացեք, տակից դուրս եկեք, ժողովրդին լավ նայեք։ Էս ինչ վիճակ ա, մարդ չի կարողանում վարկ մուծի։ Ես ամեն ամիս պարտաճանաչ մուծում եմ իմ վարկերը։ Երեկ գնացել եմ բանկերից մեկը, խնդրել եմ, որ ինձ արձակուրդ տան, որովհետև չկա գումար, ես չեմ վաստակում։ Մի բան մտածեք՝ բացօթյաները օգտագործեք, մարդկանց գործ տվեք թող աշխատեն, մենակ հո տուգանելով չի։

Ճի՞շտ հասկացանք՝  այս պահին գտնվում եք ֆինանսապես ծանր իրավիճակում․


–Իհարկե, էլ ոսկի չմնաց, էլ ոչ մի բան չմնաց։ Մենակ ես չեմ, սաղ ժողովուրդն էդ վիճակում ա։ Բա սե՞նց են նայում ժողովրդին, օրը 20 հոգի մարդ ա մահանում։ Հասկանու՞մ եք՝ դա ինչ ա։ 

Մհեր, հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Ռիտա Սարգսյանի հետ․

– Հիանալի, մենք միշտ եղել ենք հիանալի հարաբերությունների մեջ։ Ես բացահայտ գովացել եմ ներկա իշխանություններին, երբ որ նրանք սկսել են լավ աշխատել։ Օրինակ՝ ես իմ կարծիքը հայտնեցի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված, երբ «Սանիթեքը» կոլապս էր ստեղծում և չէր թողնում աշխատել։ Ես ասացի, որ պետք ա էդ «սանիթեքները» ռադները քաշեն, որ թողնեն էդ մարդը աշխատի։ Տեսնում եք՝ աշխատում են, գովում եմ։

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին