Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպությունը սադրանքի է դիմում և խախտում պայմանավորվածությունը․ ՀԲՃ

01 Հուլիս, 2020 13:34
Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպությունը սադրանքի է դիմում և խախտում պայմանավորվածությունը․ ՀԲՃ
Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։

Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները, կարծես, չեն պահպանվում։

Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ, ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։ Ի դեպ, Լիդիանը չի հայտնում նոր պահնորդական կազմակերպության անունը, ընկերության մեքենաների վրա նույնպես բացակայում են անվան տարբերանշանները. Ջերմուկում շրջանառվող տեղեկությունների համաձայն ընկերության անունը «Հատուկ անվտանգության ծառայություն» է:

Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար։  
 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին