Կարևոր իրադարձություններ

Ձեր նվիրումի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունը

01 Հուլիս, 2020 13:16
Ձեր նվիրումի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին և դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

«Հարգելի' դատախազներ և դատախազության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու և պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը և իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը:

Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու և զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ: Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում: Հատկապես կարևոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները:

Վստահ եմ, որ ձեր նվիրումի և անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը: Արիություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում

 

 

Լրահոս

Դիտել ավելին