Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    544
    556

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը․ զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են

01 Հուլիս, 2020 12:56
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Մեկնարկել է ամառային զորակոչը․ զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը:

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։

Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։

Արժանապատիվ և բարի ծառայություն, տղաներ:

Լուս․՝ Արեգ Վարդանյանի»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին