Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Պոլսո հայոց պատրիարք Մաշալյանը հանդիպում է ունեցել պոլսահայ լրագրողների հետ

01 Հուլիս, 2020 12:10
Պոլսո հայոց պատրիարք Մաշալյանը հանդիպում է ունեցել պոլսահայ լրագրողների հետ

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խորհրդակցական հանդիպում է ունեցել Ստամբուլի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ։

 

Հանդիպման գլխավոր թեման եղել է համաճարակի պայմաններում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։

Հանդիպումը սկսվել է պատրիարքի աղոթքով ու ողջույնի խոսքով, ապա Արք․ Մաշալյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել կորոնավիրուսի համավարակի շրջանում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։

 

Ներկաները ներկայացրել են իրենց կազմակերպությունների խնդիրները և նշել են, որ համայնքային կառույցների օժանդակության կարիքն ունեն։

Իր ամփոփիչ ելույթում պատրիարքը նշել է, որ իրենք շատ են կարևորում հայալեզու մամուլի միավորների գործունեությունը համայնքային կյանքում և իրենց բարոյական աջակցությունն են հայտնում նրանց։ Մաշայլանը նշել է նաև արևմտահայերենի պահպանության գործում հայատառ մամուլի ունեցած կարևոր առաքելության մասին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին