Կարևոր իրադարձություններ

Այս փաթեթն ուներ երկու նպատակ. Բադասյանը մեկնաբանում է ՍԴ-ի մասին օրենքի վերջին փոփոխությունները

01 Հուլիս, 2020 11:01
Այս փաթեթն ուներ երկու նպատակ. Բադասյանը մեկնաբանում է ՍԴ-ի մասին օրենքի վերջին փոփոխությունները

ՀՀ ազգային ժողողվի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկու նպատակներն են ապահովել կենսաթոշակի իրավունքը այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են և սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

-Պարոն նախարար, նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս փաթեթի ընդունումը որևէ կապ ուներ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու հետ։ 

 

-Միանշանակ ոչ, դրա մասին բազմիցս խոսել ենք։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունները ուժի մեջ են մտել, երեք դատավորի լիազորությունները դադարել են, ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են։ Այս փաթեթը երկու նպատակ ուներ՝ ապահովել կենսաթոշակի իրավունքը այն դատավորների համար, որոնց լիազորությունները դադարել են և սահմանադրական օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։

 

-Նախագահի կողմից փաթեթը չստորագրելուց հետո ի՞նչ հետևանքներ կլինեն։ 

– ՀՀ Սահմանադրությամբ հստակ կանոնակարգված են նշված հարաբերությունները: Կարծում եմ՝ այս փուլում որևէ շտապողականության խնդիր չկա, քանի որ, կենսաթոշակի իրավունքը ապահովելիս, հաշվի կառնվի նաև այս շրջանը։

ՀՀ ազգային ժողովը հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Կարգավորման առարկայի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է Սահմանադրական դատարանի այն դատավորների, ում լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Խոսքը երեք դատավորի լիազորությունների դադարեցման մասին է: Ավելի վաղ՝ հունիսի 22-ի նիստում ԱԺ-ն ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

 

Լրահոս

Դիտել ավելին