Կարևոր իրադարձություններ

ՌԴ–ն քաղաքացիությունից չի զրկի ահաբեկիչների շարքերում կռվող ռուսներին

17 Հոկտեմբեր, 2015 12:35
ՌԴ–ն քաղաքացիությունից չի զրկի ահաբեկիչների շարքերում կռվող ռուսներին

ՌԴ արտաքին գործերի նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում քաղաքացիությունից զրկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Իրաքում ու Սիրիայում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների շարքերում պատերազմող ահաբեկիչներին:

«Ռուսաստանը չի խոչընդոտելու հիշատակված անձանց վերադարձը երկիր: Մենք իրավունք չունենք խոչընդոտել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր, սակայն յուրաքանչյուր դեպքում ղեկավարվելու ենք հակաահաբեկչական ոլորտում գործող օրենսդրությունով, որը պատշաճ կերպով հաշվի է առնում Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և սպառնալիքները», - հայտարարել է Սիրոմոլոտովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը կոչ էր արել չեղյալ հայտարարել այն չեչենների անձնագրերը, որոնք համալրել են ԻՊ շարքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին