Կարևոր իրադարձություններ

Նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի. «Հրապարակ»

01 Հուլիս, 2020 08:20
Նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովում կորոնավիրուսային իրավիճակն օրեցօր վատթարանում է։ «Իմ քայլում» նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի։ Այժմ գլխավոր խնդիրն «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունն է, որով հնարավորություն կտրվի հիվանդ պատգամավորներին՝ գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին, ինչպես այժմ արվում է գործուղման մեջ գտնվելու ընթացքում՝ առանց նիստին ներկա լինելու։

Մի արտահերթ էլ՝ արագացված ռեժիմով, դրա համար կհրավիրեն, որպեսզի չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։ Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։ Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի՝ տներից գրություն կուղարկեն եւ կապահովեն անհրաժեշտ քվեները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին