Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 510,909 մարդ․ Worldometer

30 Հունիս, 2020 23:45
Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 510,909 մարդ․ Worldometer

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10,508,929-ի, մահացել է 510,909 մարդ, ապաքինվել՝ 5,728,914-ը։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 129,175 մարդ, վարակվել՝ 2,704,828-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (1,383,678 վարակված, 58,927 մահ) և Ռուսաստանը (647,849 վարակված, 9,320մահ)։ 

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածումն ակտիվացել է նաև Հնդկաստանում։ Այնտեղ մինչ օրս վարակման 585,792 դեպք է գրանցվել, մահացել է 17,410 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: 

 

 

    

 

 

Լրահոս

Դիտել ավելին