Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

30 Հունիս, 2020 23:10
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝հուլիսի 1-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին