Կարևոր իրադարձություններ

Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցներում մեկ օր ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը զգուշանում է

30 Հունիս, 2020 22:43
Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցներում մեկ օր ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը զգուշանում է

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական մի շարք փողոցների ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից։

Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի 1, Գրիբոյեդով 15, 15ա, 26, Ն. Զարյան 21-140 հասցեներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 21, 23, 24, 25, 26, 27 հասցեներն իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12 – 21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 37, 39, 41, 45 – 67 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտաս անցուղին իր այգիով, Արաբկիր բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին