Կարևոր իրադարձություններ

Ոստիկանություն բերման ենթարկված Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչի մեքենայի զննությամբ ինքնաձիգ է հայտնաբերվել. քաղաքացին ձերբակալվել է

30 Հունիս, 2020 22:27
Ոստիկանություն բերման ենթարկված Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչի մեքենայի զննությամբ ինքնաձիգ է հայտնաբերվել. քաղաքացին ձերբակալվել է

Երեկ՝ հունիսի 29-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Նարեկ գյուղից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Նորաշեն գյուղի 41-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։ Այս մաիսն հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «ԱԿ-74» ինքնաձիգ և դատարկ փամփշտատուփ:

Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նշանակվել է փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին