Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    544
    556

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները

30 Հունիս, 2020 21:59
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Տնտեսական խորհրդի անդամները նիստի սկզբում մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների շուրջ:

Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում շեշտել է, որ դիմակայության փորձության են ենթարկվել բոլորը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ բազմակողմ միավորումների մակարդակում:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո երկրները պետք է ապագայում նմանատիպ մարտահրավերների առջև դիմակայունության ներուժի համակարգային, բազմակողմ գնահատում իրականացնեն և դրանց համատեղ արձագանքման միջոցներ ձեռնարկեն:

Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Ամփոփելով խոսքը նա նշել է, որ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա կուտակված փորձը, անհրաժեշտ է դրանով փոխանակվել և համատեղ գործել՝ համավարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին