Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Բալահովիտ գյուղում․ այրվել է հացատան տանիք

30 Հունիս, 2020 21:47
Հրդեհ Բալահովիտ գյուղում․ այրվել է հացատան տանիք

Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է հացատան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում գտնվող «Շաուրմա Հաուս» հացատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 12:27-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին