Կարևոր իրադարձություններ

Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը․ «Հայկական ժամանակ»

30 Հունիս, 2020 21:08
Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը․ «Հայկական ժամանակ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: 

«Հայկական ժամանակ»-ի խնդրանքով ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է, թե ի՞նչ է նշանակում նախագահի կողմից այդ օրենքը չստորագրելը.

«Ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, ենթադրում է հետեւյալ ընթացակարգը. 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում է այն կամ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցով: Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա նախագահը չի ստորագրում, օրնքը համարվում է հակասահմանադրական: Եթե Սահմանադրական դատարանը հավանություն է տալիս, նախագահը ստորագրում է»,- ասել է Բաղդասարյանը:

Շարունակելով պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում, երբ նախագահը ի սկզբանե հայտնում է, որ ինքը օրենքը չի ստորագրում, պատգամավորը ընդգծեց՝ այդ դեպքում Սահմանադրության 129 հոդվածի  3-րդ կետի ուժով նա ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքը: ԱԺ նախագահի հրապարակելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին