Կարևոր իրադարձություններ

Վաղը կպայթեցվի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը. բնակչության անվտնագությունն ապահովելու համար կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը. ԱԻՆ

30 Հունիս, 2020 20:32
Վաղը կպայթեցվի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը. բնակչության անվտնագությունն ապահովելու համար կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը. ԱԻՆ

Վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին