Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 զոհ և 2 վիրավոր

30 Հունիս, 2020 20:10
Խոշոր վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 զոհ և 2 վիրավոր

Հունիսի 28-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա ուղեւոր Հմայակ Հ.-ն մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Կատարվում է քննություն։

Հունիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ վնասվածքներով բուժօգնության տեղափոխված ուղևորներից մեկը՝ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը, ժամը 06:30-ին մահացել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին