Կարևոր իրադարձություններ

Իջևանի 43-ամյա բնակչուհին խոստովանել է կատարած բնակարանային գողության մասին. ոստիկանություն

30 Հունիս, 2020 20:00
Իջևանի 43-ամյա բնակչուհին խոստովանել է կատարած բնակարանային գողության մասին. ոստիկանություն

Երեկ՝ հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց, որ Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 15-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում պատուհանով մտել են տուն և հյուրասենյակից գողացել համակարգիչ, 120.000 դրամ ու ոսկյա շղթա՝ խաչով, պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Բնակարանն ուսումնասիրելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևանի Աբովյան փողոցի 43-ամյա մի բնակչուհի:

Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Իջևանի բաժին:

Նա խոստովանել է, որ հունիսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում, ինքն է կատարել բնակարանային գողությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին