Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության վիզաների ծառայությունը այսօրվանից աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը․ հայտարարություն

30 Հունիս, 2020 19:10
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության վիզաների ծառայությունը այսօրվանից աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը․ հայտարարություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության վիզաների ծառայությունը 2020թ.-ի հունիսի 30-ից աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`

ուսում,

հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական ​շարժառիթով,

հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին