Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում․ բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. կա վիրավոր

30 Հունիս, 2020 18:38
Կրակոցներ Երևանում․ բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հնչել է նաև 3 կրակոց և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկության իսկությունը և դեպքի վայրում փնտրում են պարկուճ կամ գնդակ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին