Կարևոր իրադարձություններ

Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

30 Հունիս, 2020 18:14
Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հունիսի 30-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08  դրամով:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։      

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.44 դրամ՝ նվազելով 3.41 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 591.71 դրամ՝ նվազելով 3.24 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ՝ նվազելով 0.08 դրամով։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  277.67 դրամ, ոսկի՝ 27,474.38 դրամ, պլատին՝ 12,592.68 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին