Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկում

30 Հունիս, 2020 17:10
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկում

Հունիսի 30-ին՝ ժամը 13:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան մանսարդային տանիքը (մոտ 90 քմ) և խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին