Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 1-ից մորթը կիրականացվի բացառապես սպանդանոցներում. Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի սպանդանոցների ցանկը

30 Հունիս, 2020 16:27
Հուլիսի 1-ից մորթը կիրականացվի բացառապես սպանդանոցներում. Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի սպանդանոցների ցանկը

ՀՀ Կառավարության որոշման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի: Սրան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ նշել.

«Այս պահին մեր մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:

Մոտակա օրերին կգործարկվի ևս երկու սպանդանոց՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում «Չանախ» ՍՊԸ-ին կից և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:

Նոր սպանդանոցների կառուցման հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում կունենանք ավելի ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով սպանդանոցներ:

Անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին հորդորում եմ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը»:

Մարզպետը կից ներկայացրել է այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին