Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, մինչև տեխնիկական առումով շտկումներ կարվեն և դատավարության մասնակիցների համար կապահովվի սոցիալական հեռավարությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստն ընդմիջեց, նշելով, որ եթե տեխնիկական մասը հաջողվի ապահովել՝ նիստը կշարունակվի։