Կարևոր իրադարձություններ

Խոսրովի անտառին հարակից Խաչաձորի հատվածում ձկնաբուծական նպատակով իրականացվել է ջրառ առանց թույլտվության

30 Հունիս, 2020 14:00
Խոսրովի անտառին հարակից Խաչաձորի հատվածում ձկնաբուծական նպատակով իրականացվել է ջրառ առանց թույլտվության

2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա. Պետրոսյանը ձկնաբուծական նպատանով նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հարակից Խաչաձորի հատվածում Վեդի գետից իրականացրել է ջրառ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն)։

Հարուցվել է վարչական վարույթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին