Կարևոր իրադարձություններ

Վանաձորում 17-ամյա երիտասարդի կողմից խանութի աշխատակցուհուն կողոպտելու դեպքը բացահայտվել է. առաջադրվել է մեղադրանք

30 Հունիս, 2020 13:50
Վանաձորում 17-ամյա երիտասարդի կողմից խանութի աշխատակցուհուն կողոպտելու դեպքը բացահայտվել է. առաջադրվել է մեղադրանք

Ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Հունվարին նա, մտնելով Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան,  կախազարդը, ձգել-պոկելով բացահայտ հափշտակել էր դրանք և դիմել փախուստի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով.

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդը, գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան,  կախազարդը, ձգել-պոկելով բացահայտ հափշտակել է դրանք և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին