Կարևոր իրադարձություններ

«Հեղափոխության պահապաններ»-ի անդամի նկատմամբ բռնությամբ խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի. ՔԿ

30 Հունիս, 2020 13:30
«Հեղափոխության պահապաններ»-ի անդամի նկատմամբ բռնությամբ խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի. ՔԿ

Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով, ոտքերով  հարվածներ են հասցրել: 1989 և 1990թթ. ծված 2 անձինք են ձերբակալվել, նրանց առաջադրվել է մեղադրանք:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով, ոտքերով  հարվածներ են հասցրել:

Հիշեցնենք, որ նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել էին երկու անձինք՝ ծնված 1989 և 1990թթ., և ձերբակալվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին