Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    540
    552

  • RUB

    6,71
    7,01

Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտը երկրորդ անգամ է ինքնասպանության փորձ կատարում․ նոր մանրամասներ

30 Հունիս, 2020 13:10
Կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտը երկրորդ անգամ է ինքնասպանության փորձ կատարում․ նոր մանրամասներ

Այսօր՝ հունիսի 30-ին, Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: 

Վերջինս  տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ոտքերի և ողերի բազմակի կոտրվածքներով։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Այս պահի դրությամբ հետազոտություններ են կատարվում՝ հետագա բուժումը շարունակելու համար։ Քանի որ վերջինս վարակված է կորոնավիրուսով բժիշկները պետք է որոշում կայացնեն՝ վիրահատության վերաբերյալ»։ 

Մեր ունեցած տեղեկություններով՝ 55-ամյա պացիենտը մինչ հիվանդանոցում հայտնվելը նման քայլի դիմել էր, այսինքն սա առաջին դեպքը չէ։ 

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին