Կարևոր իրադարձություններ

Հիվանդասենյակի պատուհանից իրենց ցած նետած կորոնավիրուսով վարակված պացիենտը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

30 Հունիս, 2020 12:40
Հիվանդասենյակի պատուհանից իրենց ցած նետած կորոնավիրուսով վարակված պացիենտը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»։

 

Լրահոս

Դիտել ավելին