Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    541
    553

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

30 Հունիս, 2020 12:10
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

«Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կառուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ԱՄՆ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքացիների հետ ընդունման հարցերով համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հայտնեց, որ արժևորելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել Հայաստանը ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետ ընդունման հարցերով համագործակցող երկրների ցանկում: «Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակներում համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը: Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ»:



Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին