Կարևոր իրադարձություններ

Մենք մի ամիս առաջ գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․ մեծ թվով ոստիկաններ Ամուլսար տանող ճանապարհին են

30 Հունիս, 2020 11:50
Հեղինակ՝ Լևոն Գալստայան
Մենք մի ամիս առաջ գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․ մեծ թվով ոստիկաններ Ամուլսար տանող ճանապարհին են

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք մի ամիս առաջ գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․
 Սա էլ մեր մայիսի 27-ի հայտարարությունը 
 Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում ինչ-որ գործողություն են նախապատրաստում հանքարդյունաբերողները, որի հիմնական տակտիկան է լինելու՝ բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում   ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը և ճանապարհ բացել Ամուլսարի մոտ հանքային տեխնիկա տեղափոխելու համար:
 Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաև Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս  պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք:  Արդեն երկու տարի՝ մեծ զրկանքների գնով ու հսկայական նվիրվածությամբ Ամուլսարի պահապանները պաշտպանում են բոլորիս առողջությունն ու կյանքը:
 Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը և տասնայակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ:
 Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն և նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաև բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին