Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը գնահատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը

30 Հունիս, 2020 00:28
ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը գնահատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ COVID-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութի արդյունավետությունը դժվար թե կազմի 100%, և ամենայն հավանականությամբ, կկազմի 75%: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ես լրջորեն կասկածում եմ, որ ցանկացած պատվաստանյութ կարող է ապահովել 100% պաշտպանություն: Առայժմ մեր լավագույն արդյունքը կարմրուկն է, որի պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 97-98%: Լավ կլիներ, եթե մենք կարողանայինք հասնել դրան, սակայն կասկածում եմ, որ կկարողանանք: Ես գոհ կլինեմ 70-75% արդյունավետությունից, քանի որ դա բավարար կլինի հավաքական իմունիտետին հասնելու համար»,- նշել է Ֆաուչին:

Ֆաուչին նաև նշել է, որ ԱՄՆ-ում կոլեկտիվ իմունիտետի հասնելուն կարող է խանգարել բնակչության զանգվածային հրաժարումը պատվաստումից: «Ինչպես գիտեք, այս երկրում որոշ մարդկանց մեջ անտինագիտական է տիրում։ Տագնապալի է բնակչության մեծ տոկոսի շրջանում», - հավելել է Ֆաուչին։

 

Լրահոս

Դիտել ավելին