Կարևոր իրադարձություններ

Ջալալ Հարությունյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը․ ՊԲ հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին

29 Հունիս, 2020 23:53
Ջալալ Հարությունյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը․ ՊԲ հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին

Արցախի Հանրապետության Պաշտպանութան նախարար, Պաշտպանութան Բանակի հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը: Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին