Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով

29 Հունիս, 2020 23:37
ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաջորդ շաբաթ փորձագետների խումբ կուղարկի Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումը պարզելու նպատակով: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Մենք կարող ենք ավելի լավ պայքարել այս վիրուսի դեմ, երբ մենք բոլորս գիտենք այն, այդ թվում, թե ինչպես է այն սկսել տարածվել, և մենք հաջորդ շաբաթ թիմ կուղարկենք Չինաստան՝ դրա վրա աշխատելու համար», - ասել է Գեբրեյեսուսը:

Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ այցի արդյունքում «կհաջողվի հասկանալ, թե ինչպես է վիրուսն առաջացել և թե ինչ կարող ենք անել ապագայում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին