Կարևոր իրադարձություններ

Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում բացենք սահմանները․ Վրաստանի վարչապետ

29 Հունիս, 2020 23:04
Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում բացենք սահմանները․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի կառավարությունը կանի ամեն հնարավոր բան, որ առաջին իսկ հնարավորության դեպքում զգուշորեն, սակայն բացի սահմանները: Lրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Новости-Грузия-ն։ 

Մեկնաբանելով այն հարցը, թե Վրաստանը հուլիսից օգոստոս է տեղափոխել կանոնավոր քաղաքացիական ավիահաղորդակցության վերականգնումը, վարչապետը նշել է, որ Վրաստանի և Եվրամիության երկրների միջև չարտերային չվերթներ են իրականացվում նաև այսօր:

«Այսօր թռչում են և՛ Բեռլին, և՛ Վիեննա, և՛ Ամստերդամ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում, բացենք սահմանները», - ասել է Գախարիան։

Վրաց վարչապետը կոչ է արել չմոռանալ, որ տարածաշրջանի շատ երկրներում լուրջ համաճարակային բռնկում է:

 

Լրահոս

Դիտել ավելին