Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ 32-ամյա տղամարդը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը

29 Հունիս, 2020 22:35
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ 32-ամյա տղամարդը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը

Այսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել է:

Մինչ հետաքննիչներ դեպքի վայրի զննություն են կատարել, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հետիոտնը մահացել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին