Կարևոր իրադարձություններ

Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք․ Նիկոլ Փաշինյան

29 Հունիս, 2020 21:53
Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսից արդեն մահացել է 433 մարդ: Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսով հիվանդ 123քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր վիճակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ: Սա նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք և մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Ես հավատում եմ, որ մենք մեր անձնական կարգապահությամբ կարողանալու ենք շտկել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին