Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում արագանում է․ ԱՀԿ ղեկավար

29 Հունիս, 2020 21:40
Կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում արագանում է․ ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը դեռ տեսանելի չէ, հիվանդացությունն արագանում է։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Վիրուսը դեռ շատ տեղ ունի զարգանալու։ Իրականությունն այն է, որ համաճարակը նույնիսկ չի ավարտվել։ Չնայած շատ երկրներ, ընդհանուր առմամբ, առաջընթաց են արձանագրել, համաճարակի տեմպը արագանում է»,- ասել է Գեբրայեսուսը։

ԱՀԿ-ի ղեկավարը հայտնել է, որ ընթացիկ շաբաթ փորձագետների խորհրդակցություն կանցկացվի հետազոտությունների առաջընթացը գնահատելու եւ նոր փուլում կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդությանը հակազդելու առաջնահերթությունների մշակման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին