Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

29 Հունիս, 2020 21:18
Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեքենայության մեղադրանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Դատարանը Ֆիյոնին մեղավոր է ճանաչել պետական միջոցները վատնելու մեջ։ Ֆիյոն Պենելոպեի կինը մեղավոր է ճանաչվել պետական միջոցների վատնման մեղսակցության և թաքցնելու մեջ: Նա դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման։

Բացի այդ, դատարանը 375 հազար եվրոյի չափով տուգանք է նշանակել, Ֆիյոնի և նրա կնոջ նկատմամբ։

Ֆրանսիայի նախկին վարչապետի անվան շուրջ աղմկալի սկանդալը ծագել էր 2017 թվականի հունվարին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին։ Փարիզյան թերթերից մեկը գրել է, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները Ազգային ժողովում ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շուրջ կես միլիոն եվրո ստանալով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին