Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկել է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը

29 Հունիս, 2020 20:34
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկել է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու դրա մեղմմանն ուղղված միջոցառումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են նաև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ սույն թվականի հունիսի 23-ին կայացած հանդիպման շրջանակներում քննարկված երկկողմ օրակարգի արդիական հարցերին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին