Կարևոր իրադարձություններ

Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

29 Հունիս, 2020 20:10
Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Այսօր՝ հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում նկատել են առանց դիմակի մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Ոստիկանները մոտեցել են քաղաքացուն, հորդորել են դիմակ կրել և պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Երիտասարդը հրաժարվել է հայտնել իր տվյալները և փախել է։ Ոստիկանները հետապնդել են, մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ բռնել նրան և բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանին և պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ։

Դավիթաշեն թաղամասի 21-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին