Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն․ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է

29 Հունիս, 2020 19:58
Արայիկ Հարությունյանի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն․ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել․

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:

Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար, Երևանի ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել․

«Հաղորդում խայտառակ հանցագործության մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ (https://bit.ly/3dDtKwl)․․․»:

 

Լրահոս

Դիտել ավելին