Կարևոր իրադարձություններ

«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում քաղաքացու դի է նկատվել․ ԱԻՆ

29 Հունիս, 2020 19:49
«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում քաղաքացու դի է նկատվել․ ԱԻՆ

Այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 16:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացնում են ստորջրյա որոնողական աշխատանքներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին