Կարևոր իրադարձություններ

Բոլորս առանց բացառության քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

29 Հունիս, 2020 18:36
Բոլորս առանց բացառության քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ․  Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շաբաթ և կիրակի օրերին մենք տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխատագնացության մասին տեսանյութեր: Տեսնում ենք, որ ի հեճուկս այն բանի, որ օրինակ՝ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են բազմաթիվ գծանշումներ, բայց դրանք ըստ էության չեն օգտագործվում: Այս ամենը չեմ ասում, որպեսզի որևէ մեկին մեղադրեմ: Ես հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս առանց բացառության, որտեղ ինչքան և ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ»,- նկատեց վարչապետը։

«Մենք բոլորս կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեսթարթի ենթարկելու, հաառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,- հավելեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին