Կարևոր իրադարձություններ

Տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների են (տեսանյութ)

29 Հունիս, 2020 17:45
Տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների են (տեսանյութ)

Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։ Նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով`զերծ մնացեք մասսայական միջոցառումներից, կրեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն։

ՀՀ ոստիկանություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին