Կարևոր իրադարձություններ

«Նկարահանել է և տեղադրել համացանցում՝ ստեղծելով թյուր»․ Կապանի ԲՆ-ն հայտարարություն է տարածել

29 Հունիս, 2020 17:13
«Նկարահանել է և տեղադրել համացանցում՝ ստեղծելով թյուր»․ Կապանի ԲՆ-ն հայտարարություն է տարածել

Կապանի Բժշկական Կենտրոնի ֆեյսբուքյան էջից հայտնում են, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածել մի անձ ,որ իբր Կապանի ԲԿ covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում՝ հին սանհանգույց, մաշված գույք, անտերություն և այլն։

«Նշենք,որ վերը նշված անձը ահազանգել էր շտապ բժշկական օգնության ծառայություն։ Կապանի ԲԿ շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմը իրենց մեքենային դիմավորել է Վաչագան թաղամասում և պացիենտը տեղափոխվել է Կապանի ԲԿ։ Պարզվել է, որ հիվանդը ժամանել է մայրաքաղաքից , ունի ջերմություն և հազ։

Որպես առաջին բուժօգնություն կատարվել է ջերմիջեցնող ներարկում, հիվանդին խորհուրդ է տրվել կապ հաստատել իր ընտանեկան բժշկի հետ, covid-19 ախտորոշելու թեստավորման ուղեգրելու նպատակով։

Պացիենտը կտրականապես հրաժարվել է կապ հաստատել իր տեղամասային բժշկի հետ և պնդել է,որ ինքն ուզում է հոսպիտալացվել և թեստավորել։ Որպես անհայտ ծագման ջերմություն ունեցող և covid -19 կասկածելի հիվանդ՝ վերջինիս տեղավորել են covid-19 բաժանմունքի առանձնացված սենյակում,որտեղ կատարվել է նմուշառություն։

Հիվանդին բացատրվել է ,որ նմուշառումն ուղեգրելու համար պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Սակայն պացիենտը և վերը նշված անձնավորությունը հրաժարվել են անձը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնելուց, պատճառաբանելով ,որ բոլոր անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են Երևանի տանը,այն դեպքում ,երբ համաձայն պարետի որոշման, արտակարգ դրության պայմաններում առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս գալն արգելվում է ։Հավելենք,որ իրենց ներկայացրած անուն, ազգանուն,հայրանունով անձ էլեկտրոնային ոչ մի հարթակում / ՀՀ ընտրողների ռեգիստր, Արմեդ համակարգ/ չի գրանցված ։

Բուժանձնակազմի կողմից հիվանդը ստացել է պատշաճ և հարգալից վերաբերմունք։ Սակայն,հիվանդը իրեն հատկացված սենյակից դուրս է եկել, բարձրացել մասնաշենքում գտնվող III և IV հարկերը,որոնք վերանորոգված չեն, և որտեղ գտնվում է տվյալ բաժանմունքի հին և մաշված գույքը։ Նկարահանել է և տեղադրել համացանցում,ստեղծելով թյուր կարծիք Կապանի ԲԿ covid-19 բաժանմունքում տիրող իրավիճակի վերաբերյալ ։
Տեղեկացնում ենք, որ 2007թ օպտիմալացման ծրագրով կոնսերվացված Կապանի ԲԿ հին վիրաբուժական մասնաշենքի 1 և 2 հարկերը համավարակով պայմանավորված շտապ վերանորոգվել են, տեղադրվել են նոր մահճակալներ, բաժանմունքը վերազինվել է նոր սարքավորումներով ։ Այստեղ բուժվել և շարունակում են բուժում ստանալ բազմաթիվ հիվանդներ Սյունիքի մարզի տարբեր համայնքներից,որոնց մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն։
Հարգելի քաղաքացիներ
Կապանի ԲԿ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցած միջադեպը ՝ բուժաշխատողների նկատմամբ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն և անհարգալից վերաբերմունք ։ Մենք զսպվածության ու հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին։Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ և լիարժեք։
Նկարներում մեր covid բաժանմունքն է. բուժանձնակազմը այստեղ շարունակում է պայքարը։ Նպատակը մեկն է՝ փրկել կյանքեր»։

 

Լրահոս

Դիտել ավելին