Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ական պատգամավորը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է

29 Հունիս, 2020 17:01
Հեղինակ՝ Ջանիբեկ Հայրապետյան
ԲՀԿ-ական պատգամավորը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է

ԱԺ ԲՀԿ—ական պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական։

Իմ մտահոգությունն եմ հայտնում բոլոր այն անձանց տածած չարության և ատելության համար, ովքեր իմ գործընկերների հիվանդության առթիվ արտահայտել են ուրախության, հիացմունքի էմոցիաներ կամ օգտագործում են առիթը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Մեծ ամոթ է ՀՀ քաղաքացու նման վերաբերմունքը հայրենակցի հանդեպ։ Պահպանեք մարդկային որակները անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից։
Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այս ընթացքում իմ առողջության համար անհանգստություն արտահայտած բոլոր անձանց։
Առողջ եղեք հարգելի համաքաղաքացիներ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին